ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

ՀՅԴ. Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների

ՀՅԴ. Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների
10.12.2018 | 21:30

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն ներկայացված չի լինի ՀՀ 7-րդ գումարման Աժ-ում: Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների», - հայտարարում է ՀՅԴ-ն: Իր հայտարարությունում ՀՅԴ-ն այդ պարտության մեջ տեսնում է հետևյալը. «Ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին: Ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման: Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից: Պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում: Ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի»:


Կարճատև քարոզարշավը կուսակցությունը կարևորում է նրանով, որ՝ «Ստացանք իրատեսական պատկերացում համակիրների այն բանակի մասին, որը կմասնակցի մեր պայքարին: Այդ բանակը փոքրաթիվ է, բայց փոխարենը իրական, նրա որոշումը հստակ է, ոչ մոդայիկ և թելադրված է միայն ու միայն ներքին համոզմամբ ու հստակ գիտակցությամբ: Ոչ մի անգիտակից քվե, ոչ մի պատահական մարդ: Կարողացանք բանավիճել, բարձրաձայնել մեր մտահոգությունները, հակադարձել վտանգավոր միտումներին, բերել մեր փաստարկները: Այս պահին մեր խոսքը լայն ընկալում չունեցավ ու թերագնահատվեց, սակայն մեզ հաջողվեց ցույց տալ իրավիճակն անտեսված կողմից, մտածելու ու վերլուծելու առիթ ստեղծել ու արթնացնել զգոնությունը: Ժամանակի ընթացքում անկողմնակալ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու Արցախի հիմնախնդրի նշանակությունը ճիշտ պատկերացնող մեր քաղաքացիները կհամադրեն ամեն օր ստացվող նորությունները մեր հնչեցրած մտահոգությունների հետ և կգիտակցեն, թե ինչի մասին էինք խոսում, ահազանգում»: Շնորհակալություն հայտնելով ՀՅԴ-ին կողմ քվեարկած քաղաքացիներին, իր շարքերին և դաշնակցական երիտասարդներին, ՀՅԴ-ն ամփոփում է․ «Փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը: Մենք մուտք ենք գործում այդ նոր պատմության մեջ համազգային կուռ կառույցով, ապագայի մեր երազանքով ու պայքարելու վճռականությամբ»:

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ